08:52  ,  17 հուլիսի, 2012

Գագոն ու Կարվալյուն դուրս են «Ռեալից»

Մադրիդի «Ռեալը» հուլիսի 16-ից սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Արքայական թիմի մարզումներին չեն մասնակցում պայմանագիր ունեցող երկու ֆուտբոլիստներ: Պաշտպան Ռիկարդու Կարվալյուն եւ կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն մարզվում են մյուսներից առանձին եւ նոր թիմ են փնտրում: Գագոյի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը ոչ մի դեպքում չի մնա «Ռեալում», քանի որ Ժոզե Մոուրինյոն նրան չի տեսնում թիմում:

Կարվալյուն կարող է ներառված լինել «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին գնելու գործարքում, հաղորդում է ESPN-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով