14:08  ,  22 մարտի, 2017

Հայաստանի հավաքակաի մարզման տեսանյութն ու ֆոտոռեպորտաժը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի հավաքականի երկրորդ մարզման տեսանյութն ու լուսանկարները:

Նախօրեին կայացած մարզմանը մասնակցել էին 22 խաղացողներ, այդ թվում՝ մարտի 20-ին թիմին միացած Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականի մարզումը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանը, իսկ շվեյցարական «Լե Մոնի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը դեռ չէր միացել թիմին:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը մարտի 26-ին է եւ կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում