19:07  ,  16 հուլիսի, 2012

Միլան Միլանովիչ. «Շերիֆի» նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է

«Ուլիսի» հետ դիմակայությունում «Շերիֆը» ֆավորիտ չէ, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց մոլդովական թիմի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Հուլիսի 17-ին «Շերիֆը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Ուլիսին»։

«Թիմերի հնարավորությունները գնահատում եմ հավասար: «Շերիֆի» գլխավոր նպատակը երրորդ փուլ դուրս գալն է: «Ուլիսի» արգելքն անցնելը լուծելի խնդիր է»,- նշեց «Շերիֆի» մարզիչը:

Միլանովիչն առաջին անգամ է Հայաստանում: Գիտի, որ ժամանակին «Շերիֆն» արդեն խաղացել է հայկական թիմերից «Փյունիկի» հետ եւ հաղթել է 2։0 հաշվով: Այն, որ Մոլդովայի առաջնությունը նոր է սկսվում, իսկ Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերը մեկնարկել են մարտին, ըստ Միլանովիչի խնդիր չէ: «Շերիֆը» մշտապես մարզվում է: Վերջին հանդիպումը անցկացրել է հուլիսի 13-ին:

Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաեւ «Շերիֆի» բուլղարացի դարպասապահ Վլադսիսլավ Ստոյանովը, ով ասաց, որ հասցրել է ուսումանսիրել հայ հարձակվողների խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս