15:37  ,  16 հուլիսի, 2012

Նիկիտա Սիմոնյան. Ֆաբիո Կապելոն նշանակվել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հուլիսի 16-ին հաստատել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իտալացի Ֆաբիո Կապելոն։ Սիմոնյանը հայտնել է, որ մասնագետի հետ պայմանագիրը կկնքվի առաջիկա օրերին։

«Այսօր որոշում է ընդունվել Ռուսաստանի թիմի մարզիչ նշանակել Կապելոյին։ Առաջիկա օրերին նա իր ներկայացուցիչների հետ կժամանի Մոսկվա եւ վերջնականապես կհամաձայնեցնի բոլոր կետերը», - Նիկիտա Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Российская газета»-ն։

Նախատեսվում է, որ 66-ամյա Կապելոն կկնքի երկու տարվա պայմանագիր, տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով