22:44  ,  15 հուլիսի, 2012

«Այ Այն» – «Կրասնոդար»՝ 0:3

Ավստրիայում հավաք անցկացնող ռուսական «Կրասնոդարը» հուլիսի 15-ին ստուգողական հանդիպում է անցկացրել Դուբայի «Ալ Այն» ակումբի հետ:

Կրասնոդարի թիմը հանդես է եկել երկրորդ կազմով եւ հաղթել է 3:0 հաշվով: Ընդ որում՝ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով: «Կրասնոդարին» հաղթանակ են պարգեւել Պավել Գոլիշեւի, Իգոր Լոմբարսկիի եւ Իգոր Պիկուշակի դիպուկ հարվածները:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի անունը բացակայել է «Կրասնոդարի» հայտացուցակից:

Ստուգողական հանդիպում

«Այ Այն» – «Կրասնոդար»՝ 0:3

Պավել Գոլիշեւ, 54, Իգոր Լոմբարսկի, 72, Իգոր Պիկուշակ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով