17:05  ,  15 հուլիսի, 2012

«Միլանը» դարձյալ հիշել է Տեւեսի մասին

Իտալական «Միլանն» առաջիկայում կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսին, գրում է La Gazzetta dello Sport-ը:

Հուլիսի 16-ին «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կժամանի Մանչեսթեր եւ բանակացություններ կվարի Անգլիայի նորընծա չեմպիոնի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ միլանյան ակումբը 28-ամյա արգենտինացուն ցանկանում էր ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն կողմերը չկարողացան համաձայնեցնել գործարքի ֆինանսական կողմը:

Երբ հայտնի դարձավ, որ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվում է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», «Միլանը» դարձյալ սկսեց մտածել Տեւեսին ձեռք բերելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով