15:11  ,  15 հուլիսի, 2012

Երկուշաբթի օրը Կական կհանվի տրանսֆերի

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կhանդիպի Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կակայի հետ:

Marca-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի մարզիչը 30-ամյա ֆուտբոլիստին կհայտնի, որ Արքայական ակումբը նրան հանում է տրանսֆերի: Կական այլեւս չի մտնում Մոուրինյոյի պլանների մեջ:

Կական «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից է (տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ), սակայն բրազիլացին չի կարողանում ցուցադրել իր լավագույն որակները: «Ռեալը» կվաճառի Կակային, որպեսզի ձեռք բերի Լոնդոնի «Տոտենհեմի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով