12:37  ,  15 հուլիսի, 2012

Ադվոկատը Վան Բոմելին նշանակեց ՊՍՎ-ի ավագ

Հոլանդական ՊՍՎ «Էյնթհովենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը թիմի ավագ է նշանակել Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկ վան Բոմելին, հաղորդում է AD-ն:

35-ամյա հոլանդացին այս ամռանն իտալական «Միլանից» է տեղափոխվել «Էյնթհովեն», որի կազմում հանդես է եկել 1999-2005թթ.: Նախկինում նա խաղացել է նաեւ հոլանդական «Ֆորտունայում», կատալոնական «Բարսելոնայում» եւ Մյունխենի «Բավարիայում»:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ից հետո Վան Բոմելն հայտարարեց ազգային հավաքականից հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով