14:19  ,  14 հուլիսի, 2012

Երկրպագուների անունները՝ «Շախտյորը» խորհրդանիշի վրա

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորն» ուժերը կչափի Կիեւի «Արսենալի» հետ:

Հուլիսի 15-ին կայանալիք հանդիպումից առաջ «Շախտյորն» անակնկալ է պատրաստել թիմի երկրպագուների համար: Խաղադաշտի կենտրոնում տեղադրվող մեծ խորհրդանիշի վրա գրված կլինի թիմի այն երկրպագուների անունները, որոնք նոր մրցաշրջանի խաղերի աբոնեմենտներ են ձեռք բերել:

«Երկրպագուները շատ կարեւոր են «Շախտյորի» համար: Խաղից առաջ նրանց անունները կլինեն խաղադաշտի կենտրոնում՝ թիմի խորհրդանիշի վրա: «Շախտյորը» կարեւոր դեր ունի թիմի շատ երկրպագուների կյանքում: «Շախտյորը» նույնպես ցանկանում է ապացուցել երկրպագուներին, որ նրանք կարեւոր են թիմի համար»,- «Շախտյորի» գործադիր տնօրեն Ջո Պալմերի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում