13:55  ,  14 հուլիսի, 2012

Կապելոյի եւ ՌՖՄ-ի միջեւ եզրափակիչ բանակցությունները կկայանան հուլիսի 17-ին

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչի հավակնորդ Ֆաբիո Կապելոյի միջեւ եզրափակիչ բանակցությունները կկայանան հուլիսի 17-ին: Իտալացի մասնագետը հուլիսի 16-ին դարձյալ կժամանի Մոսկվա, գրում է «Взгляд»-ը:

Հուլիսի 12-ին Դոն ֆաբիոն բանակցություններ վարել է ՌՖՄ-ի հետ: Կազմակերպության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանի խոսքով՝ բանակցություններն հաջող են ընթացել:

Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալի» ռուս հարձակվող Անդրեյ Արշավինն իր պաշտոնական կայքում հայտնել էր, որ Կապելոն արդեն նշանակվել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով