13:38  ,  14 հուլիսի, 2012

Դրոգբային Չինաստանում դիմավորեցին 800 երկրպագուներ

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հուլիսի 14-ին ժամանել է Չինաստան: «Շանհայ Շենհուայի» նորեկին օդանավակայանում դիմավորել են 800 երկրպագուներ, որոնք 34-ամյա կոտդիվուարցուն ուղեկցել են մինչեւ ակումբի մարզաբազա:

«Ես սուպերմենը չեմ: Եթե մենք ցանկանում ենք հաղթել, պետք է լինենք միասնական եւ անդադար աշխատենք: Գումարն ամենակարեւորը չէ այս կյանքում: Ես եկել եմ այստեղ, քանի որ սա նոր փորձություն է իմ կարիերայում»,- մամուլի ասուլիսում նշել է Դրոգբան, հաղորդում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ կոտդիրվուարցին 2.5 տարվա պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ եւ կստանա շաբաթական 300 հազար եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով