10:12  ,  14 հուլիսի, 2012

Շվեդական ԱԻԿ-ը հրաժարվել է «Միլանի» հետ ընկերական հանդիպումից Իբրահիմովիչի պատճառով

Շվեդական ԱԻԿ-ը հուլիսի 13-ին պաշտոնապես հայտարարել է իտալական «Միլանի» հետ ընկերական հանդիպումից հրաժարվելու մասին: Խաղը պետք է կայանար օգոստոսի 12-ին Ստոքհոլմում:

Շվեդական ակումբը նման որոշում է կայացրել Զլատան Իբրահիմովիչի՝ «Միլանից» ՊՍԺ-ը տեղափոխվելուց հետո:

«Ցավում եմ, բայց որոշ հանգամանքներ ստիպեցին մեզ հրաժարվել այդ հանդիպումից: Շվեդիայի ազգային հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչի բացակայությունը կարող է հիասթափեցնել մեր երկրպագուներին: Ինչպես հայտնի է, նա տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ: Մենք վստահ չենք, որ Զլատանը «Միլանի» հետ կժամանի Շվեդիա, այդ իսկ պատճառով չենք կարող ռիսկի դիմել»,- նշվում է շվեդական ակումբի հայտարարությունում, փոխանցում է Goal.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով