17:12  ,  14 փետրվարի, 2017

Մոուրինյո. Երբ եկա Մանչեսթեր, մարդիկ մտածեցին, որ Մատան խնդիրներ է ունենալու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ երբեք չի քննարկել իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հեռանալու տարբերակը:

«Երբ եկա Մանչեսթեր, մարդիկ մտածեցին, որ Մատան խնդիրներ կունենա, սակայն ես գիտեի, որ նրան ոչինչ չի սպառնում: Հարցն այն է, որ ես ցանկանում էի, որ իմ «Չելսին» խաղա այլ ֆուտբոլ, իսկ իմ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ այլ:

Մատան հարմարվել է այն ֆուտբոլին, որը ես եմ պահանջում: Հենց սկզբից գիտեի, որ նա կլինի կարեւոր խաղացող: Մատան երջանիկ է ու գոհ, ինչը երեւում է նրա խաղում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sportsmole-ը:

Հիշեցնենք, որ Մատան «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2014-ին, երբ լոնդոնյան ակումբը գլխավորում էր Մոուրինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում