20:09  ,  13 հուլիսի, 2012

Ինյեստան Մեքսիկայում է

«Բարսելոնայի» կիսապաշտպան, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան այս օրերին գտնվում է Մեքսիկայում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողը հուլիսի 8-ին ամուսնացել էր Աննա Օրտիսի հետ:

 «Ուզում եմ հիշեցնեմ, որ այս կիրակի տեղի ունեցավ մեր պսակադրության արարողությունը, իսկ այս պահին մենք գտնվում ենք Մեքսիկայում, որտեղ վայելում ենք մեր մեղրամիսը»,- facebook-ի իր էջում գրել է Ինյեստան:

2011-ին լույս աշխարհ եկավ Ինիեստայի եւ Աննա Օրտիսի դուստրը` Վալերիան:

Ֆուտբոլիստի հարսանիքին ներկա էին 700 հյուրեր, որոնց թվում էին «Բարսելոնայի» աստղերը, նախկին եւ ներկայիս նախագահները, Խոսեպ Գվարդիոլան, Իկեր Կասիլիասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով