11:58  ,  13 հուլիսի, 2012

«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Կակային

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կական կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»:  

Rádio de Napoli-ի փոխանցմամբ՝ այս պահին երկու ակումբները բանակցություններ են վարում 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում: Գլխավոր խնդիրը բրազիլացու բարձր աշխատավարձն է: Չի բացառվում, որ Կակայի՝ «Նապոլի» տեղափոխվելու դեպքում «Ռեալը» կշարունակի վճարել նրա աշխատավարձի 40-50 տոկոսը:

Իսպանիայի նախորդ առաջնությունում Կական մասնակցել է 27 խաղի՝ դառնալով հինգ գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով