23:26  ,  12 հուլիսի, 2012

Սիլվիո Բերլուսկոնի. Այո, ես Իբրահիմովիչին ու Սիլվային վաճառել եմ ՊՍԺ-ին

Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հաստատել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվան տեղափոխվում են ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»:

«Այո, ես իրոք Իբրահիմովիչին ու Սիլվային վաճառել եմ ՊՍԺ-ին: Այդ գործարքը թույլ կտա մեզ խնայել մոտ 150 միլիոն եվրո»,- Բերլուսկոնիի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչին եւ Սիլվային ձեռք բերելու համար փարիզյան ակումբը կվճարի 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով