10:47  ,  12 հուլիսի, 2012

ՊՍԺ-ն 70 միլիոն կվճարի Իբրահիմովիչի ու Տյագո Սիլվայի համար

Փրանսիայի փոխչեմպիոն ՊՍԺ-ն շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին եւ բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվային ձեռք բերելու համար իտալական «Միլանին» առաջարկել է 70 միլիոն եվրո:

Sportmag.fr-ի փոխանցմամբ՝ «Միլանը» համաձայվնել է վաճառել առաջատարներին, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:

Եթե գործարքը կայանա, իտալական ակումբը կշահի 150 միլիոն եվրո: Այդ գումարի մեջ մտնում է երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, աշխատավարձը եւ տարբեր բոնուսներ:

28-ամյա Սիլվան 2008 թվականին բրազիլական «Ֆլումինենսեից» է տեղափոխվել «Միլան», իսկ 30-ամյա Իբրահիմովիչի նախորդ ակումբը եղել է կատալոնական «Բարսելոնան», որի կազմում նա հանդես է եկել 2009/2010թթ. մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով