20:56  ,  12 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. «Գանձասարը» հաղթահարեց «Ստրեյմուրի» արգելքը

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարեց Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր» ակումբի արգելը արտագնա խաղում խփած գնդակի շնորհիվ։

Երեւանում կայացած պատասխան խաղում կապանցիները հաղթեցին 2։0 հաշվով։
Առաջին խաղում ֆարերցիները հաղթել էին 3։1 հաշվով։

երկրորդ փուլում «Գանձասարի» մրցակիցը կլինի շվեյցարական «Սերվետը»։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Շվեյցարիայում։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Գանձասար» - «Ստրեյմուր»՝ 2։0 (առաջին հանդիպում՝ 1։3)
Հայրապետ Ավագյան, 67, Դիեգո Լոմբա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում