16:07  ,  16 հունվարի, 2017

Վերջին 6 տարում Օզիլը 5-րդ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը 5-րդ անգամ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

28-ամյա Օզիլը հավաքել է ձայների 54.4 տոկոսը: Նա առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսից (33,8 տոկոս) եւ գերմանական «Քյոլնի» պաշտպան Յոնաս Հեկտորից (4 տոկոս):

Վերջին 6 տարում Մեսութ Օզիլը 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին: Միայն 2014-ին նա զիջել էր Տոնի Կրոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում