09:09  ,  12 հուլիսի, 2012

«Պալմեյրասը»՝ Բրազիլիայի գավաթակիր

Սան Պաուլուի «Պալմեյրասը» պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Բրազիլիայի գավաթակիր:

Գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում Լուիս Ֆելիպե Սկոլարիի թիմը ոչ ոքի խաղաց «Կորիտիբայի» հետ՝ 1:1: Առաջին խաղում «Պալյմեյրասը» հաղթել էր 2:0 հաշվով:

Նախորդ անգամ «Պալմեյրասը» Բրազիլիայի Գավաթը նվաճել էր 1998 թվականին: Սկսած 2009 թվականից՝ թիմն առաջին անգամ Լիբերտադորեսի Գավաթի ուղեգիր նվաճեց:

Բրազիլիայի գավաթ, եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Կորիտիբա» – «Պալմեյրաս»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Այրթոն, 61 – Բետինյո, 65 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով