Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին խաղում կատալոնական թիմը պարտվել էր 1:2 հաշվով:
Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 1:2)
Լուիս Սուարես, 35, Նեյմար, 48, 11մ, Լիոնել Մեսի, 78 – Էնրիկ Սաբորիտ, 51
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում