21:09  ,  11 հուլիսի, 2012

«Ռեալը» կխաղա հուլիսի 24-ին

Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի նախապատրաստական փուլում առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին Աստուրիայում։ Մրցակիցը կլինի Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օվյեդոն», հաղորդում է AS.com-ը։

Հանդիպումը տեղի կունենա Օվյեդոյի «Կարլոս Տարտիերե» ստադիոնում։

Սկզբում նախատեսված էր, որ Արքայական ակումբը կխաղա «Աթլետիկո Տետուանի» հետ, սակայն բանակցությունները փակուղի են մտել։

Նկատենք, որ «Օվեյդոյի» հետ հանդիպմանը չեն մասնակցի «Ռեալի» այն 11 ֆուտբոլիստները, որոնք հանդես են եկել Եվրոպայի առաջնությունում։

Այդ պատճառով Ադանին, Լասին, Վարանին, Կարվալյոյին, Գրաներոյին, Գագոյին, Շահինին, Կալյեխոնին, Կակային, Դի Մարիային եւ Իգուաինին կմիանան «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով