18:43  ,  11 հուլիսի, 2012

Ռաուլ. «Ռեալից» հեռանալն իմ որոշումն էր

Ինձ դուր է գալիս նոր թիմում, եւ ես ինձ չեմ դասում վեր որեւէ մեկից, ասել է Ռաուլը Քաթարի  «Ալ Սադ» ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում։ Միանալով նոր թիմին՝ լեգենդար ֆուտբոլիստը խոսել է անցյալի եւ ներկայի մասին։

Նոր ակումբի մասին.

«Ես շատ գոհ եմ, որ շարունակում եմ կարիերաս։ Ինձ դուր է գալիս նոր թիմում, եւ ես ինձ չեմ դասում վեր որեւէ մեկից։ Ես ինձ չեմ զգում լեգենդ։ Մարզումների եւ հանդիպումների ժամանակ բոլորս պետք է աշխատենք մեր հնարավորությունների հարյուր տոկոսով»։

Արքայական ակումբի մասին.

«Ես երբեք խնդիր չեմ ունեցել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ես մինչեւ այսօր ջերմ հարաբերություններ ունեմ եւ խաղացողների, եւ մարզչական շտաբի հետ։ Արքայական ակումբից հեռանալը եղել է բացառապես իմ որոշումը»։

Իսպանիայի հավաքականի մասին...

«Ես շատ կցանկանայի ներդրում ունենալ Իսպանիայի հավաքականի հաղթանակներում, սակայն որոշողը մարզչական շտաբն է։ Կյանքն է այսպիսին։ Ամեն դեպքում, ես չափազանց ուրախ եմ, որ Իսպանիան ցույց տվեց նման բացառիկ արդյունք»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով