18:13  ,  11 հուլիսի, 2012

Բռնության աճ սպորտում

Սպորտում գրանցվում է բռնության աճ, փաստում է Իրավախախտումների եւ քրեական հանցագործությունների դիտարկման ֆրանսիական կենտրոնը։

Ֆրանսիայում «ամենաագրեսիվ» մարզաձեւը ֆուտբոլն է։ 2011-2012 թվականներին Ֆրանսիայի առաջնության հանդիպումներից հետո ոստիկանությունը ձերբակալել է մոտ 3 հազար ագրեսիվ տրամադրված երկրպագուների։ Այդ թիվը 74 տոկոս գերազանցում է հինգ տարի առաջ գրանցված ցուցանիշը։

Ֆուտբոլիստները եւս հաճախ վատ օրինակ են ծառայում։ Հանդիպումների ժամանակ ֆուտբոլային խաղադաշտերում գրանցվել է ավելի քան 3 հազար միջադեպ՝ կապված ֆիզիկական բռնության եւ անպատվելու, հայհոյելու հետ, հաղորդում է lematin.ch-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով