14:35  ,  11 հուլիսի, 2012

Խոսե Գերերոն տեղափոխվեց «Կորինտիանս»

Ֆուտբոլի Պերուի ազգային հավաքականի եւ գերմանական «Համբուրգի» հարձակվող Խոսե Պաոլո Գերերոն կարիերան կշարունակի բրազիլական «Կորինտիանսում»: Այդ մասին հայտարարել է «Համբուրգի» սպորտային տնօրեն Ֆրանս Արնեսենը:

«Երկու ակումբներն արդեն փոխահամաձայնության են եկել: Գերերոն տեղափոխվում է «Կորինտիանս»,- Արնեսենի խոսքը փախանցում է «Համբուրգի» պաշտոնական կայքը:

Խոսե Գերերոն 2006 թվականին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Համբուրգ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում