12:28  ,  11 հուլիսի, 2012

Ադվոկատը գումար է պահանջում Ռուսաստանի ֆուտբոլային միությունից

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Ռուսաստանի ֆուտբոլային միությունից (ՌՖՄ) պահանջում է գործող պայմանագրի վերջին ամսվա աշխատավարձը, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Ադվոկատի համաձայնագիրն ՌՖՄ-ի հետ ավարտվում է 2012թ. հուլիսի 15-ին, սակայն մարզիչն արդեն պայմանագիր է կնքել հոլանդական ՊՍՎ-ի հետ: Հոլանդացի մասնագետը ՌՖՄ-ից պահանջում է 300 հազար եվրո:

ՌՖՄ-ի նախագահի ժամանակավոր պաշտոակատար Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ պայմանագիր կնքելով ՊՍՎ-ի հետ՝ Ադվոկատը խախտել էր ՌՖՄ-ի հետ ունեցած համաձայնագրի կետերը: Եվրո-2012-ից անմիջապես հետո հոլանդացի մարզիչը հեռացել էր Ռուսաստանի հավաքականից, որտեղ նա ստանում էր տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով