03:15  ,  11 հուլիսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Մրցաշրջանը լավ սկսեցինք

Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը, Ուկրաինայի Սուպերգավաթի` «Շախտյոր» - «Մետալուրգ» հանդիպումից հետո ասել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Բայց այս հանդիպումն արդեն անցյալում է, իսկ այժմ պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա` Կիեւի «Արսենալի» հետ: Մեզ ծանր խաղ է սպասվում, նախորդ տարի «կանոնիրները» շատ լավ հանդես եկան: Այնպես որ պետք է շատ արագ մոռանանք Սուպերգավաթի մասին եւ առաջ անցնենք:

Սուպերգավաթի հետ կապված շատ լավ զգացողություններ ունեմ, քանի որ սա թիմի համար եւս մեկ տիտղոս է, սակայն, ցավոք սրտի այն արդեն պատմություն է: Մենք պետք է ավելի շատ տիտղոսներ նվաճենք եւ հետո միայն հանգիստ խղճով դրանց մասին հիշենք»,- ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

Մխիթարյանը նաեւ գնահատել է իր նախկին ակումբի` Դոնեցկի «Մետալուրգի» հնարավորությունները Եվրոպայի լիգայում:

«Սա միայն առաջին խաղն է: Հետո առաջնության առաջին տուրում Կիեւում նրանց հյուրընկալելու է «Դինամոն»: Կարծում եմ, որ «Մետալուրգն» իրեն լավ դրսեւորելու բոլոր հնարավորություններն ունի, որից հետո նոր կսկսի մրցելույթները Եվրոպայի լիգայում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում, տա Աստված, որ նրանք հաղթանակներ շատ տանեն եււ դրանով բարձրացնեն Ուկրաինայի վարկանիշը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Սուպերգավաթի համար հանդիպումը ավարտվեց «Շախտյորի» հաղթանակով` 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով