22:31  ,  10 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. Երեք թիմ դուրս եկավ հաջորդ փուլ

Ավարտվել են Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներից երեքը:

Մալթայի «Ֆլորիանան» սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվել է շվեդական «Էլֆսբորգին» (առաջին հանդիպումը` 0:8): Լյուքսեմբուրգի «Գրեւենմահերը» ոչ-ոքի է խաղացել ալբանական «Տիրանայի» հետ` 0:0: Առաջին խաղն ավարտվել է «Տիրանայի» հաղթանակով` 2:0: «Նիմմե-Կալյու» (Էստոնիա) - «Խազար» (Ադրբեջան) խաղն ավարտվել է 0:2: Առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը:

Երկու հանդիպումների արդյունքով հաջորդ փուլ դուրս եկան «Էլֆսբորգը», «Տիրանան» եւ «Խազարը»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայում Հայաստանը ներկայացնող թիմերը` «Շիրակը», «Փյունիկը» եւ «Գանձասարը» իրենց հանդիպումները կանցկացնեն հուլիսի 12-ին:

Եվրոպայի լիգա

Որակավորման 1-ին փուլ (պատասխան հանդիպումներ)

«Նիմմե-Կալյու» (Էստոնիա) – «Խազար» (Ադրբեջան)՝ 2:2, 0:2

«Գրեւենմահեր» (Լյուքսեմբուրգ) – «Տիրանա» (Ալբանիա)՝ 0:0, 0:2

«Ֆլորիանա» (Մալթա) – «Էլֆսբորգ» (Շվեդիա)՝ 0:4, 0:8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս