14:59  ,  10 հուլիսի, 2012

Վենգերը հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջարկ է ստացել գլխավորել ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականը:

France Football-ի փոխանցմամբ՝ 62-ամյա մասնագետը մերժել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը:

Բրազիալացիները վստահ չեն, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը կարող է թիմին դարձնել աշխարհի չեմպիոն:

Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնությունից երկու տարի առաջ բրազիլացիները նոր գլխավոր մարզիչ են փնտրում, չնայած այդ մասին պաշտոնապես չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը վերջերս հրաժարվել էր նաեւ գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով