20:14  ,  30 նոյեմբերի, 2016

Բրազիլիայի չեմպիոն «Պալմեյրասը» կխաղա «Շապեկոենսեի» մարզաշապիկներով

Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության վերջին տուրում երկրի նորընծա չեմպիոն «Պալմեյրասը» հանդես կգա «Շապեկոենսեի» մարզաշապիկներով՝ հարգանքի տուրք մատուցելով ավիավթարում զոհված ֆուտբոլիստների եւ մարզիչների հիշատակին, հաղորդում է «Պալմեյրասի» մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 27-ին կայացած նախավերջին տուրի խաղում «Պալմեյրասը» 1:0 հաշվով հաղթել էր հենց «Շապեկոենսեին»՝ ապահովելով չեմպիոնական տիտղոսը:

«Վիտորիա» - «Պալմեյրաս» հանդիպումը դեկտեմբերի 11-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում