19:41  ,  30 նոյեմբերի, 2016

Սաութգեյթը հաստատվեց Անգլիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում հաստատվեց Գարեթ Սաութգեյթը, որը պաշտոնակատար էր Սեմ Էլարդայսի պաշտոնանկությունից հետո: Սպասվում էր, որ նոյեմբերի հանդիպումներից հետո Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կփնտրի ավելի ճանաչված ու հեղինակավոր մասնագետի, սակայն թիմի արդյունքները հուսադրել են անգլիական ֆուտբոլի ղեկավարներին: Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Մալթային եւ Շոտլանդիայի հավաքականներին, Սլովենիայի հետ խաղացել է 0:0, Իսպանիայի հետ՝ 2:2 հաշվով:

Սաութգեյթի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. Եվրոպայի առաջնության ավարտը: Նրա տարեկան աշխատավարձը 1.5 միլիոն ֆունտ ստերլինգ է: 46-ամյա մասնագետը Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն էր:

Մարտի 22-ին Անգլիայի հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի աշխարհի չեմպիոն Գերմանիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում