20:38  ,  9 հուլիսի, 2012

Մանչինին «Մանչեսթեր Սիթիին» պայմաններ է առաջադրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ թիմի հետ նոր պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե ակումբը նոր բժշկական շտաբ ձեւավորի, ավելի շատ խաղացողներ ձեռք բերի, ինչպես նաեւ իտալացուն կադրերի ընտրության եւ ֆինանսների օգտագործման հարցերում ավելի լայն լիազորություններ կընձեռնի, հաղորդում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ «Սիթին» Մանչինիին առաջարկել է 3-ամյա պայմանագիր, ըստ որի մասնագետը կստանա տարեկան 12,5 միլիոն եվրո` ներառյալ պարգեւավճարները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով