20:20  ,  9 հուլիսի, 2012

Ալիեւին կվաճառեն «ցուցադրաբար»

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում հնարավոր չէ այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ցուցադրաբար արտաքսել, ասել է Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը` պարզաբանելով, թե ինչու է ակումբը մտադիր վաճառել 27-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Ալիեւին:

«Խաղացողները կդիմեն ՖԻՖԱ եւ CAS: Եվ այն փողերը, որոնք նախատեսված են պայմանագրով, նրանք կստանան:

«Ցուցադրաբար վաճառել» հնարավոր է: Ինչը եւ մենք փորձում ենք անել Ալիեւի դեպքում` առաջին հերթին նրա բնավորության պատճառով»,- Սուրկիսի խոսքն է մեջբերում «Террикон»-ը:

2011-12-ի մրցաշրջանում Ալիեւը Կիեւի «Դինամոյի» կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում