13:24  ,  9 հուլիսի, 2012

Կեյտան կխաղա Չինաստանում

Հուլիսի 9-ին «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, 32-ամյա մալիացի  Սեյդու Կեյտան պաշտոնապես դարձավ չինական «Դալյան Աէրբին»  ակումբի խաղացող:

Կեյտան 2,5 տարվա պայմանագիր է ստորագրել: Չինական ակումբում նա կխաղա 20 համարի մարզաշապիկի ներքո, իսկ չինական մամուլին կներկայանա հուլիսի 18-ին: Տարեկան նա կվաստակի 12 միլիոն եվրո:

«Սա իմ կյանքում առաջին թռիչքն էր դեպի անհայտություն: Ես Չինաստան միայն փողի համար չեմ գնում: Սա նոր մարտահրավեր է իմ կյանքում: Ես միշտ փորձում եմ լավ խաղալ, քանզի տանել չեմ կարող վատ խաղը: Շուտով 33 տարեկան կդառնամ եւ կարծում եմ, սա իմ կարիերայի վերջին պայմանագիրն է»,- Կեյտայի խոսքն է մեջբերում L’Equipe-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով