14:32  ,  8 հուլիսի, 2012

Դի Մատեո. Տորեսի տեղը հիմնական կազմում երաշխավորված չէ

Ֆերնանդոյի համար անհանգստանալու կարիք չկա, ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն` թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսի մասին:

«Ես նրա հետ զրուցել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի (2011/12) հաջորդ առավոտյան, մշտապես նրա հետ կապի մեջ եմ եղել: Վստահ եմ, որ նա ակումբ կվերադառնա բարձր տրամադրությամբ եւ հաջորդ մրցաշրջանում իրեն լավ կդրսեւորի»,- Դի Մատեոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Սակայն Դի Մատեոն նշել է, որ չնայած Եվրո-2012-ի «Ոսկե խաղակոշիկին», իսպանացու տեղը «Չելսիի» հիմնական կազմում երաշխավորված չէ. «Մեր տրամադրության տակ երեք հարձակվող կա, եւ ես չեմ կարող ասել, թե նրանցից ով կխաղա: Նրանց միջեւ պետք է հիմնական կազմում տեղ ունենալու համար առողջ մրցակցություն լինի: Ով ավելի լավ մարզավիճակում լինի, նա էլ խաղադաշտ կմտնի»,- ասել է Դի Մատեոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում