19:56  ,  7 հուլիսի, 2012

Բաջոն կարող է գլխավորել «Մոդենան»

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն կարող է դառնալ ներկայումս B սերիայում հանդես եկող «Մոդենա» ակումբի գլխավոր մարզիչը: Ակումբը մարզիչ է փնտրում, իսկ 45-ամյա Բաջոն մասնագետների նախապատրաստման իննամսյա դասընթացներից հետո հուլիսի 5-ին հաջողությամբ հանձնել է քննությունները եւ ստացել UEFA Pro-ի մարզիչի արտոնագիր, որը թույլատրում է ամենաբարձր մակարդակում թիմեր մարզել: Այնպես որ, Բաջոն կարող է անցնել նոր աշխատանքի, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Ենթադրվում է, որ «Մոդենան» Բաջոյին պայմանագիր կառաջարկի 2012/2013 մրցաշրջանից առաջ: Նշենք, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Բաջոն բարեգործությամբ է զբաղվում: 2002 թվականից նա համարվում է բարի կամքի դեսպան եւ World Peace Award 2010 մրցանակի դափնեկիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով