19:03  ,  7 հուլիսի, 2012

Ձագոեւն ամուսնացավ արտիստուհու հետ

Հուլիսի 7-ին Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող Ալան Ձագոեւը ամուսնացել է մոսկովյան «Ալանիա» խմբի արտիստուհի Զարեմա Աբաեւայի հետ: Վերջինս ծնվել է Վլադիկավկազում, ավարտել է Մոսկվայի Կուտաֆինի անվան իրավաբանական ակադեմիան:

Նրանց հարսանեկան արարողությանը ներկա է եղել մոտ 800 հյուր: Հյուրերի թվում են եղել Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը եւ «Ռուբինի» կիսապաշտպան Ալան Կասաեւը, հաղորդում է «РБК-Спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով