18:21  ,  7 հուլիսի, 2012

Միլիտո. Գվարդիոլան գտավ բոլոր հաղթանակների բանալին

Այն, որ կատալոնացիները վերջին ժամանակներս այդքան տիտղոսներ են նվաճել, խոսում է ակումբի ֆուտբոլային ակադեմիայի գերազանց աշխատանքի մասին, ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան, արգենտինացի Գաբրիել Միլիտոն:

«Բարսելոնայի» գաղտնիքը տեղի ֆուտբոլիստների մեջ է: Գվարդիոլան փայլուն մարզիչ է: Նա կարողացավ գտնել բոլոր հաղթանակների բանալին: Կարծում եմ, որ Վիլանովայի օրոք թիմը կգործի նույն ոճով»,- Միլիտոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում