16:58  ,  7 հուլիսի, 2012

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ու Մանչինին պայմանագիր են կնքել

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն իր պաշտոնը թողնելուց առաջ (հունիսի 25-ին) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ պայմանագիր է ստորագրել, որի մանրամասները հայտնի են դարձել Sports.ru-ին:

Պայմանագիրը ստորագրվել է 6 տարի ժամկետով, որը ներառում է նաեւ 2018թ. Ռուսաստանում կայացող աշխարհի առաջնությունը:

Այդ պայմանագրով Ռոբերտո Մանչինին պետք է տարեկան վաստակեր տարեկան 7,2 միլիոն եվրո (նրա աշխատավարձը «Մանչեսթեր Սիթիում» կազմում է 3,5 միլիոն եվրո): ՌՖՄ-ի նախաձեռնությամբ պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում Մանչինին կստանար նրա տարեկան աշխատավարձի եռապատիկ չափով փոխհատուցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով