10:57  ,  14 հոկտեմբերի, 2016

Մեսին գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

Forbes-ը հրապարակել է մինչեւ 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Արգենտինայի հավաքականի 29-ամյա ավագի տարեկան եկամուտը կազմում է մոտ 73.7 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Կեւին Դյուրանտը, որը տարեկան ստանում է 50.8 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50.5 միլիոն եվրո:

Լավագույն տասնյակում են նաեւ՝ ամերիկյան ֆուտբոլի 2 ներկայացուցիչ, 2 գոլֆիստ, Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (37,1 միլիոն), «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը (33,9 միլիոն) եւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (32,5 միլիոն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում