14:55  ,  13 հոկտեմբերի, 2016

Թայսոն Ֆյուրին հրաժարվել է WBA եւ WBO տիտղոսներից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին (25-0, 18 նոկաուտ) հրաժարվել է այդ կազմակերպությունների տիտղոսներից։

Առաջիկայում բրիտանացի բռնցքամարտիկը կկենտրոնանա բուժումների եւ վերականգնման վրա, հաղորդում է BBC-ն։

Հիշեցնենք, որ օրերս Թայսոն Ֆյուրին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն ավելի ուշ նշեց, որ կատակել է։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ տարվա նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBF / IBO / WBA / WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: Մինչեւ այդ ուկրաինացի չէր պարտվել 11 տարի: Հետագայում IBF-ը վերցրեց Ֆյուրիից տիտղոսը պարտադիր մենամարտի չմասնակցելու համար։

Կլիչկոյի եւ Ֆյուրիի միջեւ ռեւանշ մենամարտը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում, սակայն բրիտանացին հրաժարվել էր: Ավելի ուշ Ֆյուրին հայտարարեց, որ կոկաին է օգտագործել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում