Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 7-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: «Բանանցը» Գյումրիում հյուրընկալվեց ընթացիկ առաջատար «Շիրակին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:
Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Ալաշկերտը» տանը ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Դարպասի գրավում չգրանցվեց:
«Շիրակը» 14 միավորով պահպանեց առաջին տեղը: 2-ական միավոր են հետ «Ալաշկերտն» ու «Բանանցը»: «Փյունիկն» ունի 9 միավոր:
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Շիրակ» - «Բանանց»՝ 0:1
Նաիրի Մինասյան, 51
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 0:0
Սեպտեմբերի 25
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:2
Լուբամբո Մուսոնդա, 41, Արա Խաչատրյան, 53, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում