19:23  ,  24 սեպտեմբերի, 2016

«Բավարիան» հաղթանակ կորզեց Համբուրգում

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Ջոշուա Կիմիխը:

Կարլո Անչելոտիի թիմը տարավ 5-րդ հաղթանակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Համբուրգ» - «Բավարիա»՝ 0:1

Ջոշուա Կիմիխ, 88

«Բորուսիա Մ.» - «Ինգոլշտադտ»՝ 2:0

Լարս Շտինդլ, 42, Օսկար Վենդտ, 76

«Այնտրախտ» - «Հերտա»՝ 3:3

Մարկո Ֆաբիան, 39, Ալեքսանդր Մեյեր, 45, Միխայել Հեկտոր, 90+2 – Վեդադ Իբիշեւիչ, 19 (11մ), 58, Ալեքսանդր Էսվեյն, 65

«Աուգսբուրգ» - «Դարմշտադտ»՝ 1:0

Ալֆրեդ Ֆինբոգասոն, 47

Հեռացում՝ Լեոն Գուվարա, 45+3 («Դարմշտադտ»)

«Մայնց» - «Բայեր»՝ 2:2

Յունուս Մալի, 31, Ստեֆան Բել, 35 – Չիչարիտո, 32, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով