14:02  ,  24 սեպտեմբերի, 2016

Բեյլն իր գործակալին խնդրել է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր հանդեպ վերաբերմունքից եւ ցանկանում է հեռանալ, հաղորդում է Goal.com-ը:

Ուելսցի կիսապաշտպանը հիասթափվել է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իրեն փոխարինել է «Վիլյառեալի» դեմ Պրիմերայի 5-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

Բեյլին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մինչեւ օրս նրան չի դարձրել թիմի գլխավոր հարձակվողը: Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն իր գործակալին խնդրել է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Անգլիական ակումբը վաղուց է հետաքրքրված նրանով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English