01:49  ,  22 սեպտեմբերի, 2016

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 1:1

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում տեղի ունեցած չեմպիոնության հավակնորդներից «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայությունը «Կամպ Նոու» ստադիոնում: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության: 41-րդ րոպեին խորվաթ Իվան Ռակիտիչն աչքի ընկավ անկյունայինի խաղարկումից հետո: 

59-րդ րոպեին աճուկի վնասվածքի պատճառով խաղադաշտից հեռացավ Լիոնել Մեսին: Նրան փոխարինեց «Աթլետիկոյի» նախկին խաղացող Արդա Թուրանը:

Նույն պահին կրկնակի փոփոխություն կատարեց մադրիդցիների արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Խաղադաշտ դուրս եկած Ֆերնանդո Տորեսն ու Անխել Կոռեան արդեն մեկ րոպե անց ձեռնարկեցին արդյունավետ գրոհ եւ Կոռեան վերականգնեց հաշվի հավասարությունը:

«Բարսելոնան» 10 միավորով երրորդ տեղում է՝ 3 միավոր զիջելով առաջատար «Ռեալին» եւ 1 միավոր «Սեւիլիային»: «Աթլետիկոն» 9 միավորով չորրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 1:1

Իվան Ռակիտիչ, 41 - Անխել Կոռեա, 61

«Ռեալ Սոսյեդադ» - «Լաս Պալմաս»՝ 4:1

Վիլիան Ժոզե, 1, 53, 11մ, Կարլոս Վելա, 22, 11մ, Դավիդ Սուրուտուսա, 35 - Տանա, 56

Հեռացում՝ Կեւին-Պրինս Բոատենգ («Լաս Պալմաս»), 21

«Գրանադա» - «Աթլետիկ»՝ 1:2

Մեհդի Կարսելա-Գոնսալես, 44 - Ռաուլ Գարսիա, 15, Էմերիկ Լապորտ, 77

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով