20:06  ,  5 հուլիսի, 2012

Շտիմացը` Խորվաթիայի հավաքականի նոր մարզիչ

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հուլիսի 5-ին հայտարարել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:

Գլխավոր մարզիչ է նշանակվել 44-ամյա Իգոր Շտիմացը, որը հանդես է եկել ազգային հավաքականում 1990-2002 թվականներին:

Խորվաթ մասնագետը մարզել է նաեւ «Հայդուկ», «Ցիբիլիա», «Զագրեբ» ակումբները:

Նա այդ պաշտոնում փոխարինել է Սլավեն Բիլիչին, որը վեց տարի հավաքականը մարզելուց հետո դարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը, հաղորդում է  France Football-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով