10:40  ,  17 սեպտեմբերի, 2016

Դավիթ Արշակյանը խաղացել է «Չիկագո Ֆայրի» մեկնարկային կազմում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրը» սեփական սեփական խաղադաշտում 2:2 հաշվով է ավարտել «Դի Սի Յունայթեդի» հետ հանդիպումը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» մեկնարկային կազմում խաղացել է 70-րդ րոպե՝ փոխարինվելով 2:1 հաշվի ժամանակ: Հյուրերը պարտությունից փրկվել են ավելացված ժամանակում:

29 խաղ անցկացրած «Չիկագո Ֆայրը» 34 միավորով 6-րդն է արեւելյան գոտում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English