17:03  ,  16 սեպտեմբերի, 2016

Հայաստանի Սուպերգավաթի խաղը՝ սեպտեմբերի 24-ին

Ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղի մեկնարկը՝ ժամը 19:00-ին, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» եւ Հայաստանի գավաթակիր «Բանանցը» առաջին անգամ կհանդիպեն Սուպերգավաթի խաղում: «Ալաշկերտի» համար սա կլինի պատվավոր մրցանակը նվաճելու առաջին փորձը, իսկ «Բանանցը» նման հաջողության հասել է 2014-ին: Հանդիպման մուտքն ազատ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով