Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ամփոփել է օգոստոս ամսվա լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:
Նախորդ ամսվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, կոստառիկացի Մոնիկա Պուիգը, որը ստացել է 97 տոկոս ձայն: Գերմանացի Անժելիկ Կերբերը երկրորդն է (2 տոկոս), իսկ եռյակը եզրափակել է չեխ Կարոլինա Պլիշկովան (1 տոկոս):
«Ամսվա առաջընթաց» անվանակարգում հաղթել է Պլիշկովան՝ հավաքելով 64 տոկոս ձայն:
Լեհ Ագնեշկա Ռադվանսկան էլ ճանաչվել է ամսվա լավագույն հարվածի հեղինակ: Քվերակությունում հաղթել է Ռադվանսկայի՝ բելգիացի Կրիստեն Ֆլիպկենսի դեմ Նյու Հեյվենի մրցաշարում կայացած մրցախաղում կատարած հարվածը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում