WTA. Ամսվա լավագույն հարվածն ու թենիսիստուհին

13:16   16 սեպտեմբերի, 2016

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ամփոփել է օգոստոս ամսվա լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները:

Նախորդ ամսվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, կոստառիկացի Մոնիկա Պուիգը, որը ստացել է 97 տոկոս ձայն: Գերմանացի Անժելիկ Կերբերը երկրորդն է (2 տոկոս), իսկ եռյակը եզրափակել է չեխ Կարոլինա Պլիշկովան (1 տոկոս):

«Ամսվա առաջընթաց» անվանակարգում հաղթել է  Պլիշկովան՝ հավաքելով 64 տոկոս ձայն:

Լեհ Ագնեշկա Ռադվանսկան էլ ճանաչվել է ամսվա լավագույն հարվածի հեղինակ: Քվերակությունում հաղթել է Ռադվանսկայի՝ բելգիացի Կրիստեն Ֆլիպկենսի դեմ Նյու Հեյվենի մրցաշարում կայացած մրցախաղում կատարած հարվածը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։